Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար![]() 6 դեկտեմբերի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Կանալ-13-ի տնօրեն Ազիզ Օրուջևի գործով դատավարության ընթացքում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար: Դատախազը հայտարարել է, թե եղբայրներ Անար և Ազիզ Օրուջևները խախտել են Դրամաշնորհների մասին օրենքը՝ խոշոր գումարներ են կանխիկացրել, հանելով «Մեդիաների հետազոտման կովկասյան կենտրոն» ՈԿԿ հաշվից, գրում է contact.az-ը: Դատախզն ասել է, որ օտարերկրացի դոնորների հետ դրամաշնորհային պայմանագրերը չեն գրանցվել արդարադատության նախարարությունում, ուստի պայմանագիրը չի կարող դրամաշնորհ համարվել, իսկ միջոցներն օգտագործվել են շահույթ ստանալու համար, չեն վճարվել հարկերը: Ըստ դատախազի, Ազիզ Օրուջևի մեղքը դատարանում ամբողջապես ապացուցվել է: Նա հորդորել է դատարանին դատապարտել լրագրողնին 7 տարվա բանտարկության և զրկել նրան 3 տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փաստաբանների խնդրանքով դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կլինի դեկտեմբերի 12-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |