Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թողարկած պարտատոմսերին B+ վարկանիշ է շնորհել

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի թողարկած պարտատոմսերին B+ վարկանիշ է շնորհել

PanARMENIAN.Net - Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից 2017-ին թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է B+ երկարաժամկետ վարկանիշ։

Թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է 2017թ. մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի B+ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Վարկանիշը սահմանելիս վարկանիշային գործակալությունը հաշվի է առել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը ունեն 5,5% տարեկան եկամտաբերություն և շրջանառության մեջ են լինելու մինչև 2020 թվականը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---