Շարմազանովը՝ Լիտվայի դեսպանին. Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն և Լիտվան

Շարմազանովը՝ Լիտվայի դեսպանին. Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն և Լիտվան

PanARMENIAN.Net - Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ, Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը և Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել և անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը:

Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները և նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով լինել Լիտվայում:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄմիջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵՏՄ-ին և համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Նա նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեև մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե ներուժը, թե համագործակցելու ցանկությունը:

Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին և ուրախությամբ նշել, որ Լիտվան Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---