Time-ի «Տարվա մարդը»՝ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնողները

Time-ի «Տարվա մարդը»՝ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնողները

PanARMENIAN.Net - Ամերիկյան Time պարբերականը 2017 թվականի «Տարվա մարդ» է հայտարարել #MeToo արշավի մասնակիցներին, որոնք բարձրաձայնել էին իրենց՝ սեռական ոտնձգությունների զոհ դառնալու մասին: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Ավելի վաղ տասնյակ կանայք հայտարարել էին հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ենթարկվելու մասին: Նման հայտարարություններ արեցին հայտնի դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Ռոզաննա Արքեթը, Կարա Դելեվինը, Քեյթ Բեքինսեյլը, Սոֆի Դիքսը, Ասիա Արջենտոն և Միրա Սորվինոն:

65-ամյա Վայնշտեյնն ամենահայտնի հոլիվուդյան պրոդյուսերներից է, նա աշխատել է Քվենտին Տարանտինոյի, Գաս վան Սենթի և Մարտին Սկորսեզեի հետ: Հոկտեմբերին Ամերիկայի պրոդյուսերների գիլդիան (PGA) ընդմիշտ նրան հեռացրեց իր շարքերից այս մեղադրանքների պատճառով:

Թեկնածուների ցուցակում ներառվել էին ինչպես համաշխարհային առաջնորդներ, այնպես էլ սպորտի, բիզնեսի ներկայացուցիչներ և տարբեր շարժումներ: Թեկնածուների թվում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Դեկտեմբերի 5-ին Time ամսագրի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքում 2017-ի «Տարվա մարդ» էր դարձել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Արքայազնի օգտին էր քվեարկել ընթերցողների 24%-ը: #MeToo արշավի մասնակիցները6%-ով երկրորդ տեղում էին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---