Խաչանովը կմասնակցի Australian Open-2018-ին

Խաչանովը կմասնակցի Australian Open-2018-ին

PanARMENIAN.Net - 2018-ի «Մեծ սաղավարտի» մրցաշարերից առաջինի՝ Australian Open-ի մասնակիցների ցանկը հայտնի է: Մրցաշարին հայտագրվել են մեծ քառյակի թենիսիստները՝ Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, էնդի Մարեյը և Նովակ Ջոկովիչը:

Մրցաշարին կմասնակցի նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, գրում է Eurosport-ը:

Australian Open-ին կմասնակցեն նաև վնասվածքների պատճառով 2017-ի խաղաշրջանի ավարտը բաց թողած թենիսիստներ Քեյ Նիսիկորին, Միլոշ Ռաոնիչը և Սթեն Վավրինկան:

Մրցաշարը կանցնի 2018-ի հունվարի 15-28-ը: 2017-ին հաղթող է ճամաչվել Ռոջեր Ֆեդերերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---