ԵՄ-ն չի ներառել ՀՀ-ն հարկային ապաստարան համարվող երկների «սև ցուցակում»

ԵՄ-ն չի ներառել ՀՀ-ն հարկային ապաստարան համարվող երկների «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը չի ներառել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»: Այս մասին նշվում է ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով կոմիտեի 2017-ի դեկտեմբերի 5-ին հրապարակած զեկույցում:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող երկրների «սև ցուցակում»: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին:

PanARMENIAN.Net ին ՀՀ Ֆինանսների նախարարությունից հաստատել էին ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու վտանգի մասին տեղեկությունը: Նախարարությունից նշել էին նաև, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ:

ԵՄ «սև ցուցակում» հայտնվել է 17 երկիր՝ Բահրեյնը, Գրենադան, Ամերիկյան Սամոան, Մոնղոլիան, Թունիսը, ԱՄԷ, Պանաման և այլն: Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---