// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊԵԿ. Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով

ՊԵԿ. Ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտն աճել է ավելի քան 19%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը կազմել է 88,4 մլրդ դրամ, ինչը 14,2 մլրդ դրամով կամ 19,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ոչ ռիսկային համարվող հարկ վճարողները 2016-ի 10 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել են 6,9 %-ով:

2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա 10 ամիսների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 27,4 և 9,3 %-ով:

 Ուշագրավ
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան
ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան
Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը,