Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակով դիմել է Թրամփին 7 դեկտեմբերի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, ի թիվս 13 այլ պատրիարքի և Երուսաղեմում գործող եկեղեցիների առաջնորդների, ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: «Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելն ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի սեփական մայրաքաղաքի վայրի մասին որոշում կայացնել»,,-հայտարարել է նա: «Մենք վստահ ենք, որ այդպիսի քայլը կհանգեցնի ատելության, հակամարտության, բռնության ու տառապանքների խորացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր հորդորն ու աղոթքն է, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած հանկարծակի փոփոխություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,-ասվում է նամակում: Ըստ պատրիարքի, նման քայլն էլ ավելի կմոտեցնի ավերիչ պառակտումը տարածաշրջանում, գրում է Times of Israel-ը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |