Հարավային Կորեայի բյուջեից պաշտոնապես գումար է հատկացվել Կիմ Չեն Ինին վերացնելու համար

Հարավային Կորեայի բյուջեից պաշտոնապես գումար է հատկացվել Կիմ Չեն Ինին վերացնելու համար

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի կառավարությունը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես 2018-ի պաշտպանական ոլորտի բյուջեում գումար է նախատեսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ոչնչացման համար: Միջոցները կհատկացվեն Հյուսիսային Կորեայի ղեկավարության «գլխատման հատուկ ջոկատի» վարժեցմանը, որի ստեղծման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին:

Ենթադրվում է, որ ջոկատը մարզվելու է ամերիկյան SEAL Team Six-ի ծրագրով, որին հաջողվեց ոչնչացնել Ուսամա բեն Լադենին: Մինչդեռ 1968-ին նմանատիպ հարավկորեական հատուկ ջոկատի ստեղծումը ողբերգական ավարտ ունեցավ, գրում է «Կոմերսանտը»:

Հատուկ ջոկատի սպառազինման և վարժեցման համար Հարավային Կորեայի ռազմական բյուջեով 340 մլն վոն կամ $310 .000 է նախատեսված: Ջոկատը 1000 անդամ կունենա, որի խնդիրն է լինելու պատերազմի դեպքում գտնել և սպանել Կիմ Չեն Ինին և մյուս ղեկավարներին:

Հատկացված միջոցներով Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են գնել նաև մարտական անօդաչու սարքեր, հետախուզական դրոններ և հաստոցային նռնականետեր, ասել է աղբյուրը երկրի պաշտպանության նախարարությունում:

Նախարարությունը հայտնել է, որ ծախսերը հետագայում կաճեն՝ հանրագումարում մոտ ապագայում հասնելով 26 մլրդ վոնի՝ $24 մլն:

2017-ի ապրիլի 14-ին NBC հեռուստաալիքը հայտարարեց ԱՄՆ հետախուզությունում աղբյուրի վրա հղումով, որ Վաշինգտոնը պատրաստ է հարվածել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս հերթական միջուկային փորձարկումն անի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---