Ջոնի Հալիդեյի մահը մեծ հարված է Ազնավուրի համար

Ջոնի Հալիդեյի մահը մեծ հարված է Ազնավուրի համար

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի ռոք երաժիշտ Ջոնի Հալիդեյի վախճանը ծանր հարված է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի համար: Այդ մասին Ազնավուրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Հալիդեյի մահվան կապակցությամբ Ազնավուրը չեղարկել է իր բոլոր հարցազրույցները: Ազնավուրն ու Հոլաիդեյը ընկերություն են արել, շանսոնյեն նաև Հալիդեյի երգերից շատերի հեղինակն է:

Ջոնի Հալիդեյը վախճանվել է 74 տարեկանում: Նա մոտ մեկ տարի է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ:

«Ջոնի Հալիդեյն ու Ժան դ՛Օրմերսոնը՝ մարդիկ էին, որոնք ոգեշնչում էին ինձ: Տարօրինակ և ցավալի զուգադիպություն՝ տարիներ անց ճակատագիրը նորից հարված է հասցնում ինձ: Մեկ գիշեվա մեջ, ինչպես այն ժամանակ, այսօր էլ ես մերձավոր մարդկանց կորցրեցի»,-գրել է Ազնավուրն իր ֆեյսբուքայն էջում:

Ավելի քան 50 տարի առաջ, 1963-ի հոկտեմբերի 11-ին մեկ գիշերում մահացան հանրահայտ Էդիտ Պիաֆն ու ֆրանսիացի բանաստեղծ Ժան Կոկտոն: Դեկտեմբերի 6-ին կյանքից հեռացան Հալիդեյն ու դ՛Օրմերսոնը:

«Առաջին 2-ն իմ գործընկերն էին, մյուս երկուսը՝ մարդիկ, որոնք ոգեշնչում էին ինձ, նրանք ընդմիշտ կմնան իմ սրտում»,-գրել է Ազնավուրը:

Հալիդեյի իրական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ է, նա ծնվել է 1943-ին Փարիզում։ Հալիդեյն ավելի քան 1000 երգի հեղինակ էլ, նա նաև մի քանի ֆիլմում է նկարահանվել:Նրա2005-ի տվյալներով վաճառվել էր Հոլիդեյի մոտ 80 մլն ձայնասկավառակ, նրա 18 ալբոմ պլատինե է դարձել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---