London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ

London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ

PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված 25 պարտիայից արդյունավետ երկու հանդիպումը հենց նրան է պատկանում:

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ:

Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն-Ուեսլի Սո, Մայքլ Ադամս-Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի-Սերգեյ Կարյակին՝ ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 3.5 միավորով: 2-8-րդ տեղերը կիսում են Նեպոմնյաշչին, Արոնյանը, Կարլսենը, Ադամսը, Վաշյե-Լագրավը, Նակամուրան, Սոն՝ 2.5-ական միավորով:

Իսկ 9-րդ և 10-րդ հորիզոնականը գրաված Անանդն ու Կարյակինը 2-ական միավոր ունեն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դեկտեմբերի 8-ին 6-րդ տուրում կհանդիպեն Սո-Արոնյան, Վաշյե-Լագրավ-Կարուանա, Նակամուրա-Կարլսեն, Ադամս-Նեպոմնյաշչի, Անանդ-Կարյակին զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---