// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին

Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին: Ճաշկերույթը տեղի է ունենալու 2018-ի հունվարի 30-ին՝ Փարիզում:

CCAF-ը միավորում է Ֆրանսիայում հայկական համայնքի խոշորագույն քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական ու սոցիալական կազմակերպություններին, հայտնում է Panorama.am-ը:

Համակարգող խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ներհամայնքային գործունեությունը, պայքարել հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, պաշտպանել Ֆրանսիայի հայկական համայնքի շահերն ու ներկայացնել միասնական տեսակետ հանրային քաղաքականության կարևոր հարցերում:

CCAF-ի 2017-ի ամենամյա ընթրիքին մասնակցել էր այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 Ուշագրավ
Հայտարարությունը ստորագրել են նաև Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան
Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է