Նորքի հոգեբուժարանի փոխարեն բիզնես կենտրոն կկառուցվի

Նորքի հոգեբուժարանի փոխարեն բիզնես կենտրոն կկառուցվի

PanARMENIAN.Net - Գործադիրը «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Որոշմամբ նախատեսվում է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը կիրականացնի $ 3 մլն-ի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ:

Ընկերությունը մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և դրա ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---