Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՓՄՁ-ների համար դասընթաց է կազմակերպել

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՓՄՁ-ների համար դասընթաց է կազմակերպել

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։

«Մենք անընդհատ ընդլայնում ենք իրականացվող բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը, մշակում և ներդնում ենք նոր մոդուլներ։ Արդեն ունենք 13-ը, շարունակելու ենք ավելացնել թեմաները և ներառելու ենք նոր ուղղություններ, քանի որ արդյունքը ակնհայտ է, մասնակիցների կողմից էլ մշտապես ստանում ենք դրական արձագանքներ»,- իր խոսքում նշեց Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

Ծաղկաձորում իրականացված բիզնես դասընթացները ներառել են տուրիզմի զարգացմանն ուղղված և նոր ներդրված մոդուլի՝ «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի նկատմամբ», «Մոտիվացիա և կադրերի պահպանում», «Հյուրանոցային ծառայությունների վաճառք» թեմաները:

17 տարբեր փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 30 ներկայացուցիչ մասնակցել են դասընթացին, որը վարել են բանկի միջին և ավագ օղակի ղեկավար աշխատակիցներ։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից մինչ օրս իրականացված մոտ 60 դասընթացի մասնակցել է մոտ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 420 կազմակերպությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---