Էնդի Սերկիսը նկարահանվել է The New York Times-ի կարճամետրաժ սարսափ ֆիլմում (վիդեո)

Էնդի Սերկիսը նկարահանվել է The New York Times-ի կարճամետրաժ սարսափ ֆիլմում

PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան) նկարահանվել է The New York Times-ի կարճամետրաժ ֆիլմում՝ հայտնի սարսափ ֆիլմերի մոտիվներով:

Ընդհանուր առմամբ, ամսագիրը 10 կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, որոնք մոտ 1 րոպե են տևում: Ֆիլմերում առանց ավելորդ խոսքերի խաղարկվում են հայտնի սարսափ ֆիլմերի սյուժեները: Սերկիսը կատարում է խենթ ծաղրածուի դերը:

Պրոդյուսերն է The New York Times-ը, իսկ ֆիլմը բեմադրել է Ֆլորիա Սիջիզմոնդին («Սպասուհու պատմածը»):

Սերկիսից բացի, նկարահանվել են Նիքոլ Քիդմանը, Ջեկ Ջիլենհոլը, Սիրշա Ռոնանը, Թիմոտի Շալամեն, Բրուքլին Պրինսը, Դենիել Կալույան, Տիֆֆանի Հեդիշը, Սինտիա Նիքսոնը և Դանիելա Վեգան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---