Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը (վիդեո)

Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են  ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---