Երեւանի քաղաքապետարանը պահանջում է դադարեցնել չարտոնված հանրահավաքներն ու երթերը

PanARMENIAN.Net - Չարտոնված հանրահավաքներն ու երթերը խախտում են Երեւանի կյանքի նորմալ ընթացքը, տրանսպորտային խցանումներ են ստեղծվում կենտրոնական փողոցներում, հրապարակներում եւ մայրաքաղաքի խաչմերուկներում, ինչպես նաեւ խանգարում են քաղաքացիների ազատ երթեւեկությանը: Այդ մասին ասվում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունում: «Երեւանի քաղաքապետարանը կոչ է անում կազմակերպիչներին եւ մասնակիցներին դադարեցնել չարտոնված հանրահավաքները եւ նստացույցը: Հինգերորդ օրն անընդմեջ խախտվում է ՀՀ օրենքը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»: Հանրահավաքների անցկացման վայրերում հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններ են ստեղծվել, գիշերը Ազատության հրապարակում չեն հետեւում լռության պահպանության կանոններին, ինչը խախտում է մոտակայքում բնակվող քաղաքացիների անդորրն ու հանգիստը, ինչը առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունները: Քաղաքապետարան են դիմում հազարավոր երեւանցիներ, հայտնելով իրենց անհանգստությունը: Անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը` քաղաքապետարանը կոչ է անում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերն ու նստացույցը եւ վերականգնել մայրաքաղաքի կյանքի նորմալ ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Երեւանի Ազատության հրապարակում անցնում է արմատական ընդդիմության հանրահավաքը, որը համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ: Հայաստանի ԿԸՀ-ի ներկայացրած վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նոր նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---