Apple-ը մտադիր է գնել Shazam-ը

Apple-ը մտադիր է գնել Shazam-ը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple-ը մտադիր է գնել Shazam ծառայությունը, որը թույլ է տալիս տարբերակել մեղեդիներն ու պատկերները:

Համաձայնագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 10-ից հետո: Գործարքի մասին, հավանաբար, կհայտարարվի դեկտեմբերի 11-ին, գրում է ՏԱՍՍ-ը TechCrunch առցանց պորտալի վրա հղումով:

Ինչպես նշում է պարբերականը, աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարքի գումարը կազմել է մոտ $400 մլն: Հրապարակման մեջ ասվում է, որ, ըստ որոշ գնահատականների, Shazam-ի արժեքը գերազանցում է $1 մլրդ:

Apple-ի և Shazam-ի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրությունները գործարքի մասին:

Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայության համար անհրաժեշտ հավելվածը, ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել: Ըստ 2014-ի գնահատականների, Shazam ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ կարող է տեղադրվել 500 մլն բջջային սարքերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---