Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել. Նա մեկուսարանում է

Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել. Նա մեկուսարանում է

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին:

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Սահակաշվիլիին և տեղափոել Ուկրաինայի ԱԽ ժամանակավոր մեկուսարան:

«Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլի մասին, նաև հրաժարվում է պարտադրողական կերակրումից: Եթե նա կալանավորվի 60 օրով, ապա խիստ հացադուլի մեջ կլինի»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը որպես խափանման միջոց տնային կալանք կպահանջի՝ էլեկտրոնային թևնոց կրելու պայմանով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---