Ուկրաինացի վերլուծաբան. ԵՄ-ՀՀ համաձայնագիրը փոխում է տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան

Ուկրաինացի վերլուծաբան. ԵՄ-ՀՀ համաձայնագիրը փոխում է տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի քաղաքական կոնֆիգուրացիան փոխվել է: Այս մասին ուկրաինական AnalitikaUA կայքին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն:

Նրա խոսքով՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների ձևաչափը կարևոր է նաև հարևան երկրների համար: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին՝ վերլուծաբանը նշել է, որ անհրաժեշտ է վերագնահատել երկկողմ հարաբերությունները և միջոցներ ձեռք առնել նոր իրավիճակում ստեղծված ներուժն իրացնելու համար:

«Իհարկե, բարենպաստ գործընկերային հարաբերությունների ձևավորումը հեշտ չէ. կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ փոխշահավետ հարաբերություններ ունենալու համար», - ասել էՄաքսիմ Ցարենկոն:

Նա ընդգծել է նաև սփյուռքի կազմակերպությունների դերը` նշելով, որ թեև դրանք ապաքաղաքական կառույցներ են, այնուամենայնիվ իրենց հանրային, մշակութային և գիտական ​​գործունեությամբ մեծ ներդրում ունեն ժողովրդական դիվանագիտության ոլորտում:

«Ուկրաինայի հայերի կազմակերպած միջոցառումները ժողովուրդների միջև կամուրջներ են կառուցում, պատմական իրադարձություններ և ընդհանուր արժեքներ վեր հանում», - ասել է Ցարենկոն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---