Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ավելի քան 210.000 բնակիչ է տարհանվել

Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ավելի քան 210.000 բնակիչ է տարհանվել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ավելի քան 210.000 բնակիչ է տարհանվել: Այդ մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության տարածաշրջանային ներկայացուցիչ Դևիդ Փեսին:

«Այրվել է 57.000 հա, տարհանվել է 212.000 մարդ, հրդեհաշիջմանը մասնակցել է 8.700 հրշեջ»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը» The New York-ի վրա հղումով:

Հրդեհները շարունակվում են հիմնականում Կալիֆորնիայի հարավում: Արտակարգ ծառայությունները իրազեկել են վտանգի մասին 12 մլն մարդու:

Հոկտեմբերին հրդեհների պատճառով մոտ 40 մարդ է զոհվել, այլվել է մի քանի հազար կառույց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---