VK-ն նոր հավելված ունի՝ Secret Santa

VK-ն նոր հավելված ունի՝ Secret Santa

PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցցանցը հայտարարել է նոր հավելվածի գործարկման մասին: Նվերների փոխանակման համար նախատեսված «Գաղտնի Սանտա» (Secret Santa) հավելվածը թույլ կտա մի խումբ օգտատերերի կամ էջերի գաղտնի կերպով ամանորյա նվերներ փոխանակել:

«Անհայտ Սանտա» կամ «Գաղտնի Սանտա» (Secret Santa) կոչվող ամանորյա արարողությունը ենթադրում է նվերների փոխանակում մի խումբ անձանց միջև:

Ակցիայի գործարկման համար պետք է ներբեռնել հավելվածը և սահմանել պայմանները՝ նշել հայտագրման վերջին ժամկետը, ենթադրյալ բյուջեն և նվերի թեմատիկան: Համակարգողը կարող է ընտրել, թե նվեր ստացողի մասին ինչ տեղեկատվություն կտրամադրվի «Սանտային»՝ անուն-ազգանուն կամ հղում VK էջին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Եթե ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում են ապրում, հավելվածում կարելի է ավելացնել փոստի հասցեն: Լոկալ ընկերակցությունները կարող են կազմակերպել նվերների հավաքագրման միասնական վայր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---