ԵԱՀԿ վերջնական հաշվետվությունը Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ պատրաստ կլինի ապրիլի կեսերին

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ելք գտնի ստեղծված իրադրությունից քաղաքական երկխոսության միջոցով եւ օրենքի շրջանակներում: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները հենց այդպես էլ մտադիր են գործել: «Դա միակ ուղին է, որը կհանգեցնի պետության կայունությանը: Ես հասկանում եմ, որ հետընտրական իրադրությունը շատ կարեւոր է. նախագահի ընտրությունների արդյունքները հնչեցվել են, իսկ ընդդիմությունը բողոքում է, քանի որ դժգոհ է: ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ սկզբնական հաշվետվությունում նշվում են խախտումներ, որոնք անհրաժեշտ է ուղղել մինչեւ հաջորդ ընտրությունները: Վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի ապրիլի կեսերին եւ այն ժամանակ արդեն կարելի կլինի լիարժեք գնահատական տալ անցած ընտրություններին: Սակայն մի բան կարող եմ վստահորեն ասել. անհրաժեշտ է ժամանակ եւ մի քանի ընտրություններ, որպեսզի Հայաստանը դառնա իրոք ժողովրդավարական երկիր: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ ԵԱՀԿ-ն ոչ մի դեպքում չի հիմնի իր հաշվետվությունը կողմերից մեկի կարծիքի վրա. լինի դա ընդդիմությունը, թե իշխանությունը»,- ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը:



Իր հերթին, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ բանակցություններին քննակրվել է նաեւ Ղարաբաղի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները:



Երկու պետությունների ԱԳՆ ղեկավարները ընդգծել են, որ բանակցությունները կառուցողական եւ օգտակար բնույթ են կրել եւ վստահություն են հայտնել, որ դրանք կշարունակվեն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---