Սարգսյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի հաղթող, Մելքումյանը՝ 2-րդ մրցանակակիր

Սարգսյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի հաղթող, Մելքումյանը՝ 2-րդ մրցանակակիր

PanARMENIAN.Net - Լոնդոնում ավարտվել է London Chess Classic գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից 3 գրոսմայստեր վաստակել է 7.5-ական միավոր:

Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի ևս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:

Հայաստանցի գրոսմայստերները գերազանցել են երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016-ին խփած «կարիճ» գոլը ներառվել է տասնամյակի ֆուտբոլի պատմության ամենահիշարժան իրադարձությունների ցանկում
Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը
Մելիքբեկյանի օգտին քվեարկել է 13 հոգի, մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Առաջին տեղը վարկանիշում գրավում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան