Իսրայելցի գործիչը՝ Էրդողանին. Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքողը չի կարող դասեր տալ Իսրայելին

Իսրայելցի գործիչը՝ Էրդողանին. Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքողը չի կարող դասեր տալ Իսրայելին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանությունը, չի կարող բարոյականության դասեր տալ Իսրայելին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը՝ ի պատասխան Էրդողանի՝ Իսրայելն «ահաբեկչական պետություն» որակող հայտարարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը և երկրի բարձրասիճան այլ պաշտոնյաներ դատապարտել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»:

Էրդողանի հայտարարությանը պատասխանել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով նրա խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի վրա»:

«Չեմ պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայում», -ասել է նա:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ տարին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---