ԶԼՄ. Մխիթարյանը մտադիր է խոսել Մոուրինյոյի հետ ՄՅՈւ-ում իր ապագայի մասին

ԶԼՄ. Մխիթարյանը մտադիր է խոսել Մոուրինյոյի հետ ՄՅՈւ-ում իր ապագայի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է խոսել ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ անգլիական ակումբում իր ապագայի մասին:

Ֆուտբոլիստն իր խորհրդականների հետ մտադիր է զրուցել մարզչի հետ և պարզել՝ ունի արդյոք ապագա ՄՅՈւ կազմում, գրում է Daily Star-ը:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 խաղի է մասնակցել ՄՅՈւ կազմում բոլոր մրցաշարերում, որտեղ 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 28-ամյա հայ ֆուտբոլիստը հայտագրվել է ՄՅՈւ նախորդ 7 խաղից միայն 1-ին՝ փոխարինման դուրս գալով:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը չի մնա ՄՅՈւ կազմում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին, որտեղից 2016-ին Մխիթարյանը տեղափոխվեց ՄՅՈւ: Խոսվում է նաև նրա «Ինտեր» տեղափոխվելու հնարավորության մասին:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---