«Հումը» ֆիլմը գլխավորել է 2017-ի լավագույն սարսափ ֆիլմերի վարկանիշը

«Հումը» ֆիլմը գլխավորել է 2017-ի լավագույն սարսափ ֆիլմերի վարկանիշը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Rolling Stone ամսագիրը կազմել է 2017-ի լավագույն սարսափ ֆիլմերի տասնյակը: Ցուցակը գլխավորում է մարդակեր ուսանողների մասին պատմող ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Հումը» ֆիլմը:

Ֆիլմը երիտասարդ բուսակեր աղջկա մասին է, որն ընդունվել է անասնաբուժական քոլեջ: Ուսանողական ծիսակարգին ենթարկվելով, որի ժամանակ նա հում միս է ուտում, նրա մոտ մարդու մսով սնվելու անհագ ցանկություն է առաջանում: Հերենս Մարիլյեի և Էլլա Ռամֆի մասնակցությամբ կինոֆիլմը 34-ամյա Դյուկորնոյի դեբյուտն է: Նա արժանացել է Կաննի կինոփառատոնի Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի՝ FIPRESCI-ի, մրցանակին, գրում է Lenta.ru-ն:

Երկրորդ տեղում է ամերիկյան «Հեռու» սարսափը, որի ռեժիսորն է Ջորդան Պիլան: Այն պատմում է սևամորթ լուսանկարչի ծանոթության մասին իր սպիտակամորթ ընկերուհու հարուստ ծնողների հետ: Այցը վերածվում է հանուն վերապրելու համար պայքարի, երբ պարզվում է, որ «բարձրաշխարհիկ խավի» ներկայացուցիչները ռասիստներ են:

3-րդ հորիզոնականում է ավստրալական «Սիրո հալածյալները» ֆիլմը մի զույգի մասին, որը առևանգում, բռնաբարում և սպանում է ավագ դասարանների աշակերտուհիներին:

Լավագույն տասնյակում են նաև «Մահաբեր հողը», «Փետրվարը», «Սպլիտը», «Նա գալիս է գիշերը», «Մահվան պարգևները», «Շատ մութ ժամանակները»: Ավարտում է ցանկը Դարեն Արոնոֆսկու «Մայրիկ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Ջենիֆեր Լոուրենսը:

Ավելի վաղ հրապարակվել էր վատագույն ֆիլմերի ցանկը, որը գլխավորում է «Տրանսֆորմերներ.Վերջին ասպետը» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---