ՌԴ մարզիկների մեծ մասը համաձայն է մասնակցել Օլիմպիադային չեզոք դրոշի ներքո

ՌԴ մարզիկների մեծ մասը համաձայն է մասնակցել Օլիմպիադային չեզոք դրոշի ներքո

PanARMENIAN.Net - ՌԴ մարզիկները մեծամասամբ համաձայն են հանդես գալ 2018-ին Փհենչհանում կայանալիք Օլիմպիադայում չեզոք դրոշի տակ: Այդ մասին հայտնել է ՌԴ Օլիմպիական կոմիտեի մարզիկների հանձնաժողովի ղեկավար Սոֆյա Վելիկայան:

«Խոսել ենք ձմռային մարզաձևերի բոլոր մարզիկների հետ: Մեծամասնությունը ցանկանում է մասնակցել Օլիմպիադային, հանձնաժողովն էլ սատարել է մարզիկներին: Խնդրում են ՌԴ հանրությանը հարգանքով և ըմբռնումով ընկալել նրանց որոշումը»,-ասել է Վելիկայան, հայտնում է«Ինտերֆաքսը»:

Բացի այդ, ՌԴ-ն կխնդրի ՄՕԿ-ին վերանայել որոշ մարզիկների ցմահ որակազրկման մասին որոշումը, հակառակ դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Խաղերի կհրավիրեն հավաքականի 5-րդ և 6-րդ համարներին, իսկ առաջատարները չեն լինի»:

Մոսկվայի պաշտոնական որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

Դեկտեմբերի 5-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ առաջարկում են Միջազգային օլիմպիական կոմիտեին թույլ տալ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի դոպինգ չընդունած մարզիկներին հանդես գալ երկրի դրոշի ներքո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---