ՌԴ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից11 դեկտեմբերի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան, հրամայել է սկսել ՌԴ զորքերի խմբավորման դուրսբերումը Սիրիայից: Նա հանձնարարել է ՌԴ ՊՆ ղեկավարին և Գլխավոր շտաբի պետին վերադարձնել Ռուսաստան ռազմական զորակազմի զգալի մասը: Ըստ նրա, ավելի քան 2 տարում ռուսական ԶՈւ սիրիական բանակի հետ համատեղ «ջախջախել են միջազգային ահաբեկիչների առավել մարտունակ խմբավորումը»: Նա հավելել է, որ ՌԴ զինվորականները փայլուն են կատարել դրված առաջադրանքը՝ դրսևորելով քաջություն, հերոսություն և պրոֆեսիոնալիզմ, և վերադառնում են հաղթանակով: «Հայրենիքը ձեզ է սպասում: Բարի ճանապարհ: Շնորհակալ եմ ծառայության համար»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջև: Ռուսական զորքերը տեղակայվել են Սիրիայում 2015-ին: 2015-ի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |