ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնը մտադիր է բարեկամանալ Ստեփանակերտի հետ

ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնը մտադիր է բարեկամանալ Ստեփանակերտի հետ

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն ողջունել է ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոն Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնի՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրությունը: Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

«Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում», - ասել է Արտակ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ երկկողմ կապերի հաստատումը մնում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Երկրի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350.000 բնակչությամբ։ 2016-ի մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---