Հայկ Մարությանն ու Հրանտ Թոխատյանը նկարահանվել են ռուսական կատակերգությունում

Հայկ Մարությանն ու Հրանտ Թոխատյանը նկարահանվել են ռուսական կատակերգությունում

PanARMENIAN.Net - Հայտնի դերասաններ Հայկ Մարությանն ու Հրանտ Թոխատյանը նկարահանվել են հարսանիքների մասին ռուսական կատակերգրությունում, որը կոչվում է «Երջանկությո՛ւն, առողջությո՛ւն»:

Ֆիլմը պատմում է 3 զույգի մասին՝ հայկական, թաթարական և ռուսական, որոնք պատրաստվում են հարսանիքի: Սակայն, պարզվում է, որ Ռինատի և Գուզելկի համար հարսանիքը փող հայթայթելու միջոց է, թանկարժեք ջութակը վերադարձնելու համար, Արթուրի հոր համար ամենակարևորն այն է, որ իր որդու և մոսկվաբնակ Յուլյայի հարսանիքը Հայաստանում անցնի, իսկ Սվետան «իր կմախքն ունի պահարանում»՝ Օլեգի հետ հարսանիքի օրն Անդրեյը դուրս է գալիս բանտից:

«Դա աներևակայելի հզոր է ու շատ ծիծաղելի: Երեք հարսանիք, երեք զույգ՝ այդքան տարբեր, սակայն, սերը միավորում է, իսկ հյուրերն ի սրտե մաղթում են՝ «Երջանկությո՛ւն, առողջությո՛ւն», -գրում է «ԿինոՊոիսկը»:

Ֆիլմում նկարահանվել են նաև երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, դերասանուհիներ Նատալյա Ռուդովան, Զոյա Բերբերն ու Մարինա Ֆեդունկիվը, Comedy Women-ի անդամ Օլեգ Վերեշչագինը և այլոք:

Ռեժիսորներն են Մարկ Գորոբեցը, Արման Մարությանը, Լեոնիդ Մարգոլինը, պրոդյուսերն է Արմեն Անանիկյանը: Կատակերգությունը էկրան կբարձրանա 2018-ին, պրեմիերան նախանշված է մայիսի 9-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---