Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան

Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հրավերով դեկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցելություն կկատարի Աթենք: Այս մասին հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունը:

Էդվարդ Նալբանդյանը Աթենքում հանդիպում կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 20-ին: 2016-ի հուլիսի 21-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։ 2016-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---