Վրաստանում ՀՀ դեսպանն ուզում է, որ Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվն աճի

Վրաստանում ՀՀ դեսպանն ուզում է, որ Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվն աճի

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանը մտադիր է նպաստել ՀՀ այցելող վրացի զբոսաշրջիկների թվի աճին: Այդ մասին է հայտարարվել դեսպանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ փաստել է վերջին շրջանում Վրաստանում հայաստանցի ներդրողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի աճի մասին։ Այս առումով դեսպան Սադոյանն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակամիջոցում աճի նաև Հայաստան այցելող վրացի զբոսաշրջիկների թիվը։

Ռուբեն Սադոյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել է մոտ ժամանակներս Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն և հույս հայտնել, որ այդ նախագիծը կգրավի նաև վրացի ներդրողների ուշադրությունը, ինչը հնարավորություն կտա այդ նախագծին տարածաշրջանային ավելի մեծ նշանակություն հաղորդել։

Երևանում 2018թ. կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում անդրադարձ է կատարվել միջոցառմանը Վրաստանի մասնակցության հարցին։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական սահմանազատման հարցին՝ հույս հայտնելով, որ կողմերը տվյալ հարցի համար կգտնեն փոխշահավետ լուծում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարար Ջանելիձեն նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ավելի խորացնել հարաբերությունները ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---