ԶԼՄ-ներ. Մոուրինյոն շտապ հանդիպել է Մխիթարյանի հետ նրա վատ մարզավիճակի հարցով

ԶԼՄ-ներ. Մոուրինյոն շտապ հանդիպել է Մխիթարյանի հետ նրա վատ մարզավիճակի հարցով

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շտապ հանդիպում է ունեցել ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ նրա վատ մարզավիճակի հարցով: Այս մասին հայտնում է բրիտանական Transfer Market Web կայքը:

Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

«Լուրեր են շրջանառվում, որ Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Արսենալի» աստղ Մեսութ Օզիլի հետ: Սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն հայտարարել է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մնալու է ակումբում», - գրում է կայքը:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը չի մնա ՄՅՈւ կազմում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին, որտեղից 2016-ին Մխիթարյանը տեղափոխվեց ՄՅՈւ: Խոսվում է նաև նրա «Ինտեր» տեղափոխվելուհնարավորության մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---