10 ամսում ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 35%-ով

10 ամսում ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 35%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 35%-ով: Այս մասին հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա 10 ամսում կազմել է $ 99,5 մլն: ԱՄՆ դեսպանատունը նշում է նաև, որ Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալների աճին նպաստել է արտոնությունների ընդահնուր համակարգը (General System of Preferences, GSP), որը թույլ է տալիս շատ արտահանողների առանց մաքսատուրքերի ապրանք հասցնել ԱՄՆ:

2017-ի հունվարից-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է $ 1 մլրդ-ը: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25,5%-ով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---