Օլիմպիական կրակի փոխանցավազքին առաջին անգամ ռոբոտ է մասնակցել (վիդեո)

Օլիմպիական կրակի փոխանցավազքին առաջին անգամ ռոբոտ է մասնակցել

PanARMENIAN.Net - HUBO ռոբոտը հարավկորեական Տեջոն քաղաքում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին: Ռոբոտին ստեղծել են Կորեայի առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները:

Ջահը ռոբոտին է փոխանցել Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի Ռոբոտատեխնիկայի և մեխանիկայի լաբորատորիայի հիմնադիր Դենիս Հոնգը:

Ռոբոտը ստացել է ջահը և մոտ 100 մետր անցել՝ մինչև ստվարաթղթե պատը: Փոքր սղոցի միջոցով նա մի անցք է բացել պատի մեջ և փոխանցել է ջահն իրեն ստեղծող պրոֆեսոր Օ Չուն Խոյին: Գիտնականն, իր հերթին, ջահը հանձնել է մեկ այլ՝ KAISTռոբոտին, որը մարդու կողմից կառավարվող FX-2 մոդելն է, գրում է TJ-ն:

Օլիմպիական կրակի փոխանցավազքից բացի, HUBO ռոբոտները կլինեն Փհենչհանի Օլիմպիադայի կամավորների թվում: Նրանք կդիմավորեն Օլիմպիադայի հյուրերին օդանավակայաններում և կաջակցեն մասնակիցներին մարզադաշտերում: Ռոբոտները նաև տեղեկություններ կհաղորդեն անգլերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---