Մատնահետքը ճանաչող էկրանով առաջին սմարթֆոնը կթողարկվի 2018-ին

Մատնահետքը ճանաչող էկրանով առաջին սմարթֆոնը կթողարկվի 2018-ին

PanARMENIAN.Net - Synaptics ընկերությունը հայտարարել է մատնահետքը ճանաչող օպտիկական էկրանով Clear ID FS9500 սմարթֆոնների արտադրության մասին: Այս մասին հայտնում է The Verge կայքը:

Տեխնոլոգիան նախատեսված է այն սմարթֆոնների համար, որոնց էկրանները չունեն շրջանակ:

Հեղինակների խոսքով՝ Clear ID-ն ավելի արագ է ճանաչում տիրոջ ինքնությունը, քան դեմքի նույնականացման համակարգերը: Sentry Point տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է բարձր անվտանգություն: Սմարթֆոնը կճանաչի տիրոջը մատի մեկ հպումով:

Ընկերությունից հայտնում են, որ առաջին անգամ Clear ID-ն կցուցադրվի հունվարի 9-12-ը Լաս Վեգասում՝ CES 2018 ցուացդրության շրջանակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---