«Ռիոյի» Էկզոտարիումը բացվել է. Ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանի ունի

«Ռիոյի» Էկզոտարիումը բացվել է. Ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանի ունի

PanARMENIAN.Net - «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել «Զուլանդիա» Էկզոտարիումի տեխնիկական բացումը:

«Զուլանդիա» Էկզոտարիումի 600 քմ տարածքում ներկայացված է ավելի քան 30 տեսակի հազվագյուտ էկզոտիկ կենդանի մոլորակի ամենատարբեր անկյուններից: Այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են՝ կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուանաներ, օձեր, սարդեր, կարիճներ և ֆենեկ աղվեսներ, որոնք Երևան են բերվել Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի և անգամ Ավստրալիայի բուծարաններից: Բոլոր այս կենդանիները հիմա ապրում են հատուկ պայմաններում, որոնք հնարավորինս մոտ են նրանց սեփական շրջակա միջավայրին:

«Զուլանդիա» էկզոտարիումի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան տեսնելու եզակի կենդանիների, որոնք մինչ այդ ներկայացված չեն եղել Հայաստանում:

Պլանավորվում է կազմակերպել ծանոթացնող էքսկուրսիաներ Երևանի դպրոցների աշակերտների և մանկատների երեխաների համար: Էկզոտարիումի կառուցման ժամանակ կիրառվել են ժամանակակից գիտական և տեխնիկական նվաճումները:

Կենտրոնի ստեղծման ժամանակ մասնագետները, այդ թվում՝ ճարտարապետները, հիմք են ընդունել Ռուսաստանի նմանատիպ նախագծերի հաջողակ փորձը, միջազգային ստանդարտները և կենդանիների կենսակերպին լավ ծանոթ կենդանաբանների կարծիքները:

Կարևոր է նշել, որ էկզոտարիումի բոլոր կենդանիները բերված են գազանանոցներից, այսինքն նրանք երբեք չեն ապրել բնական պայմաններում:

Բացի այդ, էկզոտարիումը ժամանակի ընթացքում կզբաղվի նաև անհետացող կենդանիների բուծմամբ և կենդանական աշխարհի համար ավելի բնական պայմանների ստեղծմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Զուլանդիա» էկզոտարիումի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2018 թվականի հունվարին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---