ՀՀ-ում օղին կարող է էժանանալ, իսկ դիզվառելիքը՝ թանկանալ

ՀՀ-ում օղին կարող է էժանանալ, իսկ դիզվառելիքը՝  թանկանալ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկային ծառայության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը միտված է կրճատելու ստվերային շրջանառությունը երկրում:

Ինչպես նշել է ուղղումներն ու փոփոխությունները ներկայացրած ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, փոփոխություններով նախատեսվում է վերանայել մրգային օղի արտադրողների համար նախատեսված ակցիզները, մասնավորապես, կբացառվի 55% ադվալորային դրույքը, իսկ ակցիզային հարկը 550 դրամից կդառնա 800 դրամ, գրում է ԱՌԿԱ-ն:

Ըստ Անանյանի, դա ենթադրում է հարկային դաշտի բարելավում ներքին արտադրողի համար, առավել ևս, որ ըստ ՊԵԿ-ի, 1լ մրգային օղին արտահանվում է երկրից 3.500-7.200 դրամի սահմաններում:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ նախատեսվում է վերանայել նաև դիզվառելիքի հարկումը՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018-ի հունվարի 1-ից: Մասնավորապես, ըստ նրա, նախատեսվում է փոխել ԱԱՀ դրույքը, ինչը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար:

Ըստ Անանյանի, փոփոխությունների հիմնական նպատակը առանձին իրավական նորմերի վերանայումն է, ինչը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել 2018-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---