Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ճանշին ծրագրերով

Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ճանշին ծրագրերով

PanARMENIAN.Net - Չինական AVIC ընկերությունը, որը մասնագիտացած է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընկերության ներկայացուցիչները նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ-ում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---