Սահակաշվիլին ուզում է Օդեսայի քաղաքապետ լինել, ոչ թե Ուկրաինայի նախագահ

Սահակաշվիլին ուզում է Օդեսայի քաղաքապետ լինել, ոչ թե Ուկրաինայի նախագահ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական «24 ալիքի» եթերում հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին։

«Ես ուզում եմ գնալ և դառնալ Օդեսայի քաղաքապետ։ Չեմ կատակում, իսկապես։ Ես շատ եմ ցանկանում բարձրացնել Օդեսան։ Բայց դա կարելի է անել՝ միայն փոխելով խաղի բոլոր կանոնները»,- ասել է նա։

Նա հավելել է, որ պատրաստ է Օդեսա մեկնել, եթե լավ վարչապետ լինի և երբ որ ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում: Սահակաշվիլին հայտարարել է, որ իր թիմի ունեցած պլանի համաձայն՝ հնարավոր է 70 օրում բարեփոխել Ուկրաինան, իսկ պետական ապարատը կրճատել երկու երրորդով, գրում է Lenta.ru-ն:

Դեկտեմբերի 12-ին Սահակաշվիլին հայտարարել էր, որ ցանկանում է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, և ոչ մի դեպքում նախագահի պաշտոնի համար չի առաջադրվելու:

Սահակաշվիլին կրկին հավաստիացրել է, որ նախագահ դառնալու հավակնություններ չունի։«Ես չեմ կարող Ուկրաինայի նախագահ լինել, չեմ ուզում երկարաժամկետ մնալ ուկրաինական քաղաքական դաշտում, չեմ ուզում նորից այդ ամենի մեջ թաթախվել: Ես ուզում եմ մնեծ բեկում տեսնել դեպի լավը: Հետո կմնայի Ուկրաինայում որպես շարքային քաղաքացի»,-ասել է նա:

Սահակաշվիլին ղեկավարել է Օդեսայի շրջանը 2015-ի մայիսից մինչև 2016-ի ն

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---