Գիտնականները գինու սպառման աճը կապել են գավաթների ծավալի հետ

Գիտնականները գինու սպառման աճը կապել են գավաթների ծավալի հետ

PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնականները գինու սպառման աճը, որը նկատվում է վերջին տասնամյակներին, կապել են գավաթների աճող ծավալի հետ:

Անդրադառնալով պատմական և արխիվային տվյալներին, ինչպես նաև ուսումնասիրելով թանգարանների և մասնավոր հավաքածուների հնաոճ սպասքը, գիտնականները հետազոտել են թե ինչպես է փոխվել գինու գավաթների ծավալը վերջին 300 տարում:

Պարզվել է, որ այդ ընթացքում գինու համար նախատեսված սպասքի միջին ծավալը մեծացել է 7 անգամ՝ 1700-ին 66 միլիլիտրից մինչև 417 միլիլիտր 2000-ականների սկզբին: Ընդ որում գավաթի միջին ծավալը 2016-2017թթ. հասել է 449 մլ, գրում է Lenta.ru-ն Քեմբրիջի համալսարանի վրա հղումով:

Ըստ գիտնականների, սպասքի ծավալի մեծացումը նպաստում է ալկոհոլի սպառման աճին, ընդ որում վերջին տասնամյակներին այդ փոխկապակցվածությունն ավելի զգալի է դարձել: Այդպես, գինու սպառումը 1960-1980թթ. աճել է 4 անգամ, իսկ 1980-2004թթ.՝ կրկնապտկվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---