10 ամսում եկամտային հարկի գծով հարկային մուտքերն աճել են 3,8 մլրդ դրամով

10 ամսում եկամտային հարկի գծով հարկային մուտքերն աճել են 3,8 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017 թվականի 10 ամսում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3,8 մլրդ դրամով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 5,5 մլրդ դրամ. հանքարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1,7 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների աճը, կազմում է 7,2 մլրդ դրամ:

Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7,7 մլրդ դրամով, իսկ ԵԱՏՄ մուտքերը՝ 15,5 մլրդ դրամով:

Շահութահարկի աճը ընթացիկ տարվա 10 ամսում կազմում է 10,4 մլրդ դրամ կամ 17,2%: ԱՀ-ի գծով հարկային մուտքերն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 3 մլրդ դրամով:

Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8,3 մլրդ դրամով, ապա ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1,1 մլրդ, 114 մլն և 312,6 մլն դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---