4 տարվա վաղեմության սպանություն է բացահայտվել. Կինը վարձու մարդասպանին $20.000 է վճարել

4 տարվա վաղեմության սպանություն է բացահայտվել. Կինը վարձու մարդասպանին $20.000 է վճարել

PanARMENIAN.Net - Բացահայտվել է 4 տարի առաջ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կատարված տղամարդու սպանությունը: Սպանությունը պատվիրել էր սպանվողի կինը, հայտնում է ոստիկանությունը:

2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մ. Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մ. Ասատրյանին սպանել է Ս. Ալիխանյանը` Մ.Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց: Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` Մ. Ասատրյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:

Ս. Ալիխանյանը 2017-ի սեպտեմբերին սպանվել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում:

Քննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---