Գործադիրը մոտ € 18,5 մլն-ի վարկային ծրագիր է հաստատել

Գործադիրը մոտ € 18,5 մլն-ի վարկային ծրագիր է հաստատել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև € 18,5 մլն արժողությամբ վարկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ)» վարկային ծրագրի երկրորդ փուլով վերականգնվելու է Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվելու է խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հա տարածքի ոռոգում:

Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: Մայր գումարը մարվելու է 2023-ի մայիսի 15-ից և ավարտվելու է 2033-ի նոյեմբերի 15-ին։

Մեկ այլ որոշմամբ, Ֆինանսների նախարարությանը Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվել է € 5,3 մլն չափով դրամաշնորհ։ Գումարն օգտագործվելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---