40 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանի տոկոսի համաֆինանսավորմանը

40 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքների բնակարանի տոկոսի համաֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն դրամ: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրում ավելի վաղ կատարվել էին մի շարք փոփոխություններ՝ բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքն ու վարկի առավելագույն չափը:

Արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---