Գալուստ Սահակյան. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»

Գալուստ Սահակյան. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, բայց բոլորն արդեն կողմնորոշված են: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։

«Կարծում եմ՝ այս պահին հիմնականում բոլորն արդեն կողմնորոշված են, ու չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք, նույն պատասխանը չի տալու», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Միևնույն ժամանակ, Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, իր դիտակետում ևս չկա նման մարդ։ «Դեռևս ոչ մեկին չեմ տեսնում։ Արժանիներ շատ կան, և շատերը կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, և իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել, որ ես ինքս առաջարկեմ դրա համար, երբ առաջարկություններ կլինեն, կասեմ նաև իմ տեսակետը», - նշել է Սահակյանը։

Անդրադառնալով ԵԼՔ-ի այն հայտարարությանը, որ իրենք ևս կառաջարկեն վարչապետի թեկնածու՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ լավ կլինի, եթե ընդդիմադիրները ևս առաջարկեն թեկնածու։ «Բայց դե տեսնում եմ, որ նման ռիսկային քայլերի չեն գնում», - ընդգծել է նա՝ բացառելով, որ հնարավոր է վարչապետի` երրորդ անձ առաջադրվի։

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը, թեև անվիճելի քաղաքական գործիչ չէ, բայց մասնակցել է երկրի ճակատագրին, ունի քաղաքական հենարան։

«Որ անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, ես չեմ կարծում, որ խնդիրն այդ կողմով է գնում։ Իմ ասած խնդիրը կապված է նրա հետ, որ այստեղ ոչ թե քննարկումներ պիտի լինեն կամ մարդիկ մտածեն՝ ով պիտի լինի, ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը, իսկ երբ ասում են՝ եթե չուզենա, ես ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ ուզենա», - ընդգծել է նա՝ հավելելով. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

Ընթերցեք նաև.Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի թեկնածության մասին. Անփոխարինելի մարդիկ չկան

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---