Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի կենտոնական այգում

Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի կենտոնական այգում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանը քաղաքի Կենտրոնական այգու տարածքում կառուցելու նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Նախագիծը մշակվել է Գլենդելի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերության գործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականի հունվարին:

Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր 2017-2018 թվականներին նահանգային բյուջեի մասին փաստաթուղթը, համաձայն որի իշխանությունները $ 3 մլն են հատկացնելու Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին: Գումարը կհատկացվի 3 տարվա ընթացքում:

1,7 հա մակերեսով Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: Թանգարանի նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---