Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ավելի քան $27 մլրդ է ներդրել

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ավելի քան $27 մլրդ է ներդրել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ավելի քան 27 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Բաքվում Մեծ Բրիտանիայի առևտրի և արտահանման պետնախարար, բարոնուհի Ռոնա Ֆեյրհեդի հետ հանդիպմանը:

Ըստ նախարարի, Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ներդրումների առումով առաջին հորիզոնականում է: Նա հավելել է, որ Ադրբեջանում բրիտանական կապիտալով ավելի քան 500 ընկերություն է աշխատում, գրում է Haqqin.az-ը:

Որպես հաջողված օրինակ Մուստաֆաևը բերել է BP-ի օրինակը, որը մասնակցում է 7 նավթագազային նախագծի, այդ թվում Հարավային գազայի միջանցքի և Բաքու-Թբիլիսի- Ջեյհան խողովակաշարի նախագծերին:

Ըստ Ադրբեջանի մաքսային կոմիտեի, Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը Մեծ Բրիտանիայի հետ 2017-ի հունվար-նոյեմբերին կազմել է 240,46 մլն դոլար:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը 3-րդն է աշխարհում աշխատավարձերի հակավարկանիշում, որը գլխավորում է Ուկրաինան, որտեղ միջին աշխատավարձը 190 եվրո է (հարկերն ու պահումները չհաշված), 2-րդը՝ Մոլդովան է 216 եվրոյով, 3-րդը՝ Ադրբեջանը՝ 232 եվրոյով:

Ընթերցեք նաև.Ըստ Migration Policy Institute-ի՝ Ադրբեջանից 1,1 մլն մարդ է արտագաղթել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---