Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-նոյեմբերին նվազել է 0,2%-ով, նավթայինը՝ 5,1%-ով

Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-նոյեմբերին նվազել է 0,2%-ով, նավթայինը՝ 5,1%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017-ի հունվար-նոյեմբերին նվազել է 0,2%-ով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեն:

Մինչդեռ նավթային ՀՆԱ-ի անկումը հաշվետու շրջանում կազմել է 5,1%, հայտնում է «Ինտերֆաքս-Ազեբայջանը»:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ անկումը 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 1,2%:

2016-ին ՀՆԱ անկումն Ադրբեջանում 3,1% էր:

Ադրբեջանի կառավարությունը 2017-ի համար կանխատեսել է 0,3% տնտեսական աճ:

ՄԱԿ-ը Ադրբեջանում 2017-ին տնտեսության անկում է արձանագրվում 1%-ի չափով: Այդ մասին ասվում է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում: Զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել 2017-ին մինչև 5,8%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---